Ռուսաստանը կառաջարկի երկարաձգել ներմուծման զրոյական մաքսատուրքերը ԵԱՏՄ-ում
Ռուսաստանն առաջարկով հանդես կգա Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մի շարք բաղադրիչների, կիսաֆաբրիկատների եւ հումքի ներմուծման զրոյական մաքսատուրքերը՝ մոտ 200 տեսակ ապրանք, երկաձգելու մասին, ասել է տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։
Այս տարվա գարնանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում ժամանակավոր որոշում էր կայացվել զրոյացնել ներմուծման մաքսատուրքերը 1.3 հազար տեսակ ապրանքների համար։ Այն ուժի մեջ է մինչեւ 2022 թ. սեպտեմբերի 30-ը։
Մաքսիմ Ռեշետնիկովը նշել է, որ հարցը պետք է քննարկվի եւ ընդունելի լուծում գտնվի՝ ԵԱՏՄ բոլոր երկրների շահերին համապատասխան։
Comments