top of page

Ռուսաստանը խզում է Ճապոնիայի հետ Կուրիլյան կղզիներ հեշտացված այցելելու վերաբերյալ համաձայնագիրը

  • Anews
  • Sep 6, 2022
  • 1 min read

Ռուսաստանը խզում է Ճապոնիայի հետ Կունաշիր, Իտուրուպ եւ Փոքր Կուլյան լեռնաշղթա կղզիներ հեշտացված այցելելու վերաբերյալ համաձայնագիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Համաձայն «Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի մասին» դաշնային օրենքի 37-րդ հոդվածի՝ դադարեցնել ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի եւ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի միջեւ նամակների փոխանակման ձեւով փոխադարձ ուղեւորությունների կարգի մասին 1991 թվականի հոկտեմբերի 14-ի համաձայնագրի գործողությունը եւ Կունաշիր, Իտուրուպ եւ Փոքր Կուլյան լեռնաշղթա կղզիներ (Սախալինի շրջան) Ճապոնիայի քաղաքացիների՝ կղզիների նախկին բնակիչների եւ նրանց ընտանիքների անդամների առավել դյուրացված այցերի կազմակերպման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Ճապոնիայի կառավարության միջեւ կնքված 1999 թվականի սեպտեմբերի 2-ի համաձայնագիրը (նոտերի փոխանակման ձեւով)»,- ասված է վարչապետ Միխայիլ Միշուստինի հրամանում։

ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է որոշման մասին ծանուցել ճապոնական կողմին։

 
 
 

Comments


bottom of page