top of page

Ռուսաստանը եւ Սիրիան Իսրայելից պահանջում են հարգել Սիրիայի ինքնիշխանությունը

  • Anews
  • Aug 24, 2022
  • 1 min read


Ռուսաստանը եւ Սիրիան Իսրայելից պահանջում են հարգել Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությունը եւ դադարեցնել հարվածները դրա տարածքի ուղղությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք խստորեն դատապարտում ենք Սիրիայի տարածքին հարվածներ հասցնելու Իսրայելի վտանգավոր պրակտիկան, այդ թվում՝ հունիսի 10-ին Դամասկոսի միջազգային օդանավակայանի վրա հարձակման խիստ անհանգստացնող դրվագը, որին հաջորդեցին հարձակումները Տարտուս նավահանգստի վրա: Իսրայելից պահանջում ենք հարգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը եւ, առաջին հերթին, հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է Լավրովը սիրիացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցին։

 
 
 

Comentarios


bottom of page