top of page

Ռուսաստանը եւ Չինաստանը համատեղ ծովային զորավարժություններ կանցկացնեն

  • Anews
  • Dec 19, 2022
  • 1 min read

Ռուսաստանը եւ Չինաստանն առաջիկա օրերին կանցկացնեն «Ծովային փոխգործակցություն» համատեղ ծովային զորավարժությունները, տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Պաշտպանական գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ Մոսկվայի եւ Պեկինի համատեղ զորավարժությունները տեղի կունենան դեկտեմբերի 21-27-ին։ Նախարարությունում նաեւ հավաստիացրել են, որ զորավարժությունների ընթացքում կկատարվեն հրթիռա-հրետանային վարժանքներ Արեւելաչինական ծովում։ Նշվել է, որ Ռուսաստանից զորավարժություններին կմասնակցեն Խաղաղօվկիանոսյան նավատորմի ֆլագման «Վարյագ» հրթիռային հածանավը, «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատը եւ երկու կորվետ։

 
 
 

Comments


bottom of page