top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ռուսաստանը եւ Իրանը ավտոմեքենաների արտահանման մասին հուշագիր են ստորագրել


Իրանը Ռուսաստանի հետ ավտոմեքենաների արտահանման վերաբերյալ 300 մլն դոլարի արժողության հուշագիր է ստորագրել, հայտարարել է Իրանի Ավտոպահեստամասերի արտադրողների ասոցիացիայի ղեկավար Մոհամմադրեզա Նաջաֆի Մանեշը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Ստորագրվել է այդ երկիր (Ռուսաստան) ավտոմեքենաների արտահանման մասին 300 մլն դոլարի արժողության հուշագիր», – Fars-ը մեջբերել է Ավտոպահեստամասերի արտադրողների ասոցիացիայի ղեկավարի խոսքը։ Իրանում ավտոմեքենաների ատրադրությամբ զբաղվում է Iran Khodro (IKCO) խոշորագույն ընկերությունը։ Այդ ապրանքանիշի հայտնի մոդելներից է Samand սեդանը, որը ստեղծվել է Peugeot 405-ի հիմքի վրա։ Այս պահին ընկերությունը պատրաստվում է թողարկել Rira-ի նոր մոդելը, որը ստեղծվել է Peugeot 208-ի, 508-ի եւ 2008-ի նմանությամբ, ինչպես նաեւ Citroen C-Elysee:

0 comments

Comments

Couldn’t Load Comments
It looks like there was a technical problem. Try reconnecting or refreshing the page.
bottom of page