top of page

Ռուսաստանը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները 11 օդանավակայաններում

  • Anews
  • Sep 2, 2022
  • 1 min read

Ռուսաստանի հարավային եւ կենտրոնական հատվածում 11 օդանավակայաններ թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչեւ սեպտեմբերի 10-ը, հայտնում է «Ռոսավիացիա»-ն։ «Ռուսաստանի հարավային եւ կենտրոնական հատվածում 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչեւ 2022 թ. սեպտեմբերի 10-ը»,- ասվում է հայտարարության մեջ։ Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի «Անապա», «Բելգորոդ», «Բրյանսկ», «Վորոնեժ», «Գելենջիկ», «Կրասնոդար», «Կուրսկ», «Լիպեցկ», «Դոնի Ռոստով», «Սիմֆերոպոլ» եւ «Էլիստա» օդանավակայաններ։ Դեպի Ռուսաստանի հարավային եւ կենտրոնական հատվածների օդանավակայաններ թռիչքների սահմանափակման ռեժիմը գործում է փետրվարի 24-ից։

 
 
 

Comments


bottom of page