top of page

Ռուսաստանը դեռ շահագրգռված է Սիրիայում կարգավորմամբ․ Լավրով

  • Anews
  • Aug 25, 2022
  • 1 min read

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը դեռ շահագրգռված է Սիրիայում կարգավորմամբ։ Այս մասին նա ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյեր Պեդերսենի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է MK-ն։ Նրա խոսքով, տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանը հատուկ գործողության պատճառով կորցրել է հետաքրքրությունը սիրիական կարգավորման հարցում, «տարածում են որոշ արեւմտյան գործընկերներ»։ «Դա (տեղեկատվությունը) չի արտացոլում մեր հետեւողական գիծը՝ ուղղված սիրիական համապարփակ կարգավորմանը, ներառյալ ձեր առաքելությանն աջակցությանը»,- ասել է Լավրովը։

 
 
 

Comments


bottom of page