Ռուսաստանը արեւմտյան երկրներում նախկին ներկայությունը պահպանելու իմաստ չի տեսնում․ Լավրով
Ռուսաստանը արեւմտյան երկրներում նախկին ներկայությունը պահպանելու իմաստ չի տեսնում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դիվանագիտական ծառայության ընդունված բուհերի շրջանավարտների հետ հանդիպմանը։«Արեւմտյան երկրներում նախկին ներկայությունը պահպանելու իմաստ ու ցանկություն չկա։ Մեր ժողովուրդն աշխատում է այնպիսի պայմաններում, որոնք դժվար է մարդկային անվանել։ Նրանց համար մշտական խնդիրներ, ֆիզիկական հարձակումների սպառնալիքներ են ստեղծում։ Գլխավորն այն է, որ այնտեղ աշխատանք չկա այն ժամանակվանից, երբ Եվրոպան որոշեց փակվել մեզանից եւ դադարեցնել ցանկացած տնտեսական համագործակցություն։ Ստիպելով սիրելի չես լինի»,- ասել է նա։Նրա խոսքով՝ Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի երկրներն, ընդհակառակը, լրացուցիչ ուշադրության կարիք ունեն։ «Բազմաթիվ ծրագրեր են համաձայնեցվում ամենաբարձր եւ բարձր մակարդակներում, որոնք պահանջում են դիվանագիտական աջակցություն, այդ թվում՝ բիզնեսի աջակցության, համատեղ մշակութային, հումանիտար, կրթական ծրագրերի առումով։Ներկայումս Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը իր գործունեության աշխարհագրական վերակողմնորոշում է կատարում ինչպես արտերկրում, այնպես էլ կենտրոնական գրասենյակում եւ «ծանրության կենտրոնը» տեղափոխելու է այն երկրներ, որոնք պատրաստ են հավասար եւ փոխշահավետ համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ եւ հեռանկարային համատեղ նախագծեր որոնել»,- ասել է նա։
Comments