Ռուսաստանը աջակցում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Զախարովա
Ռուսաստանը մշտապես աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին, որը Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ մեկնարկել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Այս մասին շաբաթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք պատրաստ ենք այսուհետ եւս ամեն կերպ աջակցել հայ-թուրքական երկխոսությանը։ Ելնում ենք նրանից, որ դա բխում է տարածաշրջանի կայունության եւ տնտեսական բարգավաճման շահերից»,- ասել է նա։
Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանը ոչ միայն 2022 թվականին է նպաստել է Երեւանի եւ Անկարայի հարաբերությունների կարգավորմանը։
Comentários