top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ռուսական գյուղմթերքի արտահանման մասին հուշագիրը կգործի երեք տարի․ Լավրով


Ռուսական գյուղմթերքի արտահանման մասին հուշագիրը կգործի երեք տարի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Ռուսական գյուղատնտեսական ապրանքների արտահանման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Ա.Ռ. Բելոուսովը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ա.Գուտերիշը։ Հիմնական խնդիրն է ապահովել ռուսական սննդամթերքի եւ պարարտանյութերի, այդ թվում՝ դրանց արտադրության համար հումքի թափանցիկ եւ անխոչընդոտ մատակարարումները համաշխարհային շուկաներ։ Հացահատիկի փոխադրման նախաձեռնության կողմերն են Ռուսաստանը, Թուրքիան եւ Ուկրաինան։ Նպատակը Օդեսայի, Չեռնոմորսկի եւ Յուժնիի նավահանգիստներից հացահատիկի, սննդամթերքի եւ պարարտանյութերի, այդ թվում՝ ամոնիակի արտահանման ապահով առաքումն է: Փաստաթուղթը նախատեսում է նավերի անցման, դրանց ստուգման, հումանիտար միջանցքի գործունեության մոնիթորինգի, ականազերծման եւ վտանգավոր միջադեպերի կանխարգելման կարգը Ստամբուլում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ համակարգող կենտրոնի կողմից։

0 comments

Comments


bottom of page