Search

Ռումինիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Մայիսյան հերոսամարտի նահատակների հոգեհանգստի ծեսին


 Մայիսի 28-ին Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը ու Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը Բուխարեստի հայկական գերեզմանատանը մասնակցել են Հայոց պետականության վերականգնման ու Առաջին Հանրապետության հիմնադրման առթիվ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ ու Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ՝ Առաջին համաշխարհային պատերազմի և Մայիսյան հերոսամարտերի ժամանակ նահատակված քաջարի զինվորների ու քաղաքական-հասարակական գործիչների հոգիների հանգստության համար կատարված ծեսին:

Ներկաներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայաստանի անկախության, ինչպես նաև այդ ժամանակ Հայաստանի փաստացի դաշնակից հանդիսացող Ռումինիայի անկախության և միավորման համար հերոսաբար կռված ու պայքարած բոլոր հայորդիների հիշատակին:


Արարողության ընթացքում գոհաբանական աղոթք է բարձրացվել առ Աստված՝ Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղության ու բարօրության համար: Արարողության ավարտին մասնակիցները ծաղկեպսակ են զետեղել ու ծաղիկներ խոնարհել Հայաստանի Առաջին հանրապետության կայացման գործում զգալի ավանդ ունեցած և Բուխարեստի հայկական գերեզմանատանը թաղված նշանավոր անհատների, այդ թվում Սարգիս Արարատյանի (1919թ. օգոստոսի 5-ից մինչև 1920թ. մայիսի 5-ը եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության ֆինանսների նախարար, 1920թ. մայիսի 5-ից նոյեմբերի 23-24-ը՝ պարենավորման, հասարակական օգնության նախարար, իսկ 1920թ. սեպտեմբերից մինչև նոյեմբերը զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը), Արսեն Տեր-Պողոսյանի (ազգային, ռազմական գործիչ, Բաշ-Ապարանի հերոսամարտի կազմակերպիչ - աշխարհազորի հրամանատար), Կուռ (Սուրեն) Թարխանյանի (ազգային ազատագրական շարժման գործիչ, Բաղեշի, Խնուսի, Ալաշկերտի, Սուրմալուի և Բաշ-Ապարանի ճակատամարտերի մասնակից, Դրաստամատ Կանայանի օգնական) և Հարություն Խնդիրյանի (գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, Ռումինիայում առաջին ՀՀ Գլխավոր հյուպատոս, Ռումինահայոց միության հիմնադիրներից) գերեզմաններին:

5-րդ զորամիավորումում անցկացվել են ստուգումներ

Պրոթեզավորման կարիք ունի ոչ ավելի քան 150 զինծառայող. Ավինյան

Ինչո՞ւ պիտի սահմանների հաստատումը կատարվի Ադրբեջանի կողմից 30 տարի առաջ մերժված տվյալներով. Ղուլյան

4-րդ զորամիավորումում անցկացվել են ջոկերի հրամանատարների հավաքներ

Այն, ինչ եղավ 2018-ից սկսած, ողբերգական ու միտումնավոր դավաճանություն էր․ Արմեն Աշոտյան

Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ԵԱՍՄ 51 հատուկ տեխնիկան և շուրջ 300 աշխատակից ներգրավվել են ձնամաքրման աշխատանքներում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: