Ռուբեն Մելքոնյանը վերընտրվել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան
- Anews
- Nov 21, 2022
- 1 min read

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը վերընտրվել է այդ պաշտոնում: «Այսօր արևելագետների միաձայն քվեարկությամբ վերընտրվեցի ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան: Մեծ պատիվ և պատասխանատվություն է ղեկավարել ամենակարևոր և ամենաինքնատիպ ֆակուլտետը: Շարունակելու եմ այն նույն ոճով և սկզբունքներով, որոնց հավատարիմ եմ եղել նախորդ տարիներին»,-ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նա։ Նշենք, որ Մելքոնյանը ֆակուլտետի դեկանն է 2017 թվականից։
Comments