Search

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հունվարի 14-ի դատական նիստը հետաձգվեց


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հունվարի 14-ի դատական նիստը հետաձգվեց: Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ նիստից առաջ ստացվել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը, որով նա տեղեկացրել է, որ ինքը չի մասնակցելու նիստին: Նա դա հիմնավորել է նրանով, որ դատավարության որոշ մասնակիցներ վիրավորական արտահայտություններ են հնչեցնում պաշտպանների նկատմամբ, որոնք սպառնալիք են պարունակում, իսկ դատարանը որևէ գործողություն չի ձեռնարկում դա կանխելու համար, ինչի պատճառով պաշտպանական կողմը զրկվում է պաշտպանվելու իրական ու ողջամիտ հնարավորությունից:

Մեղադրող կողմը Մ.Պողոսյանի մասնակցելուց հրաժարվելը համարեց ցուցադրական քայլ և միջնորդեց նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառել: Դատավոր Ա.Դանիբելյանն էլ նշեց, որ դրա համար հիմք չկա, սակայն Յու. Խաչատուրովի պաշտպանի կողմից 3 անընդմեջ անհարգելի բացակայության դեպքում դատարանը սանկցիա կկիրառի:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia