Search

Ռոբերտ Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում


Սույն թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց Ռոբերտ Ղազարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից։

Ռոբերտ Ղազարյանը ծնվել է 1976թ. Երեւանում: 2001թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետը, 2005թ-ին ստացել է պատմական գիտությունների թեկնածուի աստիճան: Ռոբերտ Ղազարյանի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է Հին Արեւելքի պատմությունը, Հայոց պատմության հին շրջանը, Հայկական լեռնաշխարհի եւ Փոքր Ասիայի պատմության միջին եւ ուշ բրոնզեդարյան ժամանակաշրջանը: Նա 4 գրքի եւ 31 հոդվածի հեղինակ է:

Ռոբերտ Ղազարյանը 2005 թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտում: 2013-2020թթ. եղել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրենը, 2020 թ. սեպտեմբերի 15-ից՝ ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Ռոբերտ Ղազարյանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Արեւելագիտության ամբիոնի վարիչն է 2008թ-ից: 2015թ-ից առ այսօր նա ՀՀ ԳԱԱ «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային անգլալեզու պարբերականի պատասխանատու քարտուղարն է, 2014 թ-ից՝ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի «Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրներ եւ ժողովուրդներ» ժողովածուի գլխավոր խմբագրի տեղակալը:

Ռոբերտ Ղազարյանը Հայաստանի պատմաբանների ասոցացիայի անդամ է: 2011-2015թթ. եղել է ԲՈԿ-ի 006 Համաշխարհային պատմություն մասնագիտական խորհրդի անդամ, «Մերձավոր Արեւելք», «Հին Արեւելք», «Արեւելագիտությունը Հայաստանում» ժողովածուների խմբագրական խորհուրդների անդամ:

Բորիս Ջոնսոնը ցանկանում է նոր առևտրային գործարք կնքել ԱՄՆ-ի հետ

Գիտական բացառիկ լավ լուր. Արմեն Մուրադյան

Մակունցն ամերիկյան ազդեցության գործակալ էր. Աշոտյան

33 անհետ կորած երեխա է հայտնաբերվել թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ գործողության ընթացքում

Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենին

ՄԻՊ-ը հայատյացության փաստեր է ներկայացրել

Բավականին ուշագրավ նուանսներ կան այստեղ, որոնք պետք է մանրազնին վերլուծվեն. Ռազմագետ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: