Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել, բայց վիճակը դեռևս մտահոգիչ է
- Anews
- Nov 18, 2020
- 1 min read

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն այս օրերին բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեր համաքաղաքացիներից, որոնք հետաքրքրվում և մտահոգ են տիկին Ռիտա Սարգսյանի առողջական վիճակով:
«Գրասենյակը շնորհակալություն է հայտնում նրանց բոլորին և տեղեկացնում, որ կորոնավիրուսի պատճառով վատթարացած տիկին Սարգսյանի առողջական վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել, փառք Աստծո, սակայն վիճակը դեռևս մտահոգիչ է»,-ասված է գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Comments