ՌԴ Քննչական կոմիտեն նշել է Իրկուտսկում Սու-30-ի կործանման հիմնական վարկածները
Իրկուտսկում Սու-30 ինքնաթիռի կործանման հիմնական վարկածներն են տեխնիկայի խափանումը եւ անձնակազմի սխալը։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ «Հետաքննվում է տեղի ունեցածի երկու վարկած՝ ավիացիոն տեխնիկայի խափանումը եւ օդաչուների սխալը»,- նշվել է հաղորդագրությունում։ Գերատեսչությունում նշել են, որ այժմ լրացուցիչ զննվում է դեպքի վայրը, վերցվել են վառելիքի նմուշները, բժշկական թթվածնով գազալիցքավորման կայանը։ Քննությունը նշանակել է քիմիական եւ դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել է օդանավի թռիչքատեխնիկական փաստաթղթերի դուրսբերում։ Քննիչները հարցաքննել են ավիաձեռնարկության ղեկավարներին եւ աշխատակիցներին։ Փլուզված տան սեփականատերերը տուժող կողմ են ճանաչվել։
Comments