top of page

ՌԴ փոխարտգործնախարար Գրուշկոն տեղեկացրել է 60 օրով հացահատիկի գործարքը երկարացնելու մասին

  • Anews
  • Mar 14, 2023
  • 1 min read


ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն տեղեկացրել է հացահատիկի գործարքի երկարացման մասին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Իսկապես, գործարքը երկարացվել է, պայմանավորվածություն կա, որ այն երկարացվի 60 օրով»,- ասել է Գրուշկոն։ Նրա խոսքով՝ գործարքը երկարացվել է նախկին պայմաններով։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կփորձի հասնել այն բանին, որ պայմանավորվածությունների գծով բոլոր պարտավորությունները կատարվեն։ Մոսկվան եվրոպական նավահանգիստներում արգելափակված պարարտանյութերի հետագա «ապասառեցման» հույս ունի։

 
 
 

Comments


bottom of page