ՌԴ Պետդումայում առաջարկել են երկարացնել բանակում ծառայության ժամկետը
Բանակում ժամկետային ծառայությունը երկու տարի դարձնելը թույլ կտա որակապես ավելի լավ պատրաստել զինծառայողներին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ղրիմից Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը։ «Ներկայիս ձեւաչափը չի ապահովում զինվորի որակյալ պատրաստությունը։ Մեկ տարում սովորեցնելը եւ պատրաստելը շատ դժվար եւ խնդրահարույց է։ Իսկ ահա երկու տարին միանգամայն օպտիմալ տարբերակ է։ Սա պահանջված եւ անհրաժեշտ միջոց է, որը պետք է ներդնել կարճ ժամկետում՝ մեր բանակի մարտական պատրաստվածությունը բարձրացնելու համար»,- ասել է Շերեմետը։ Նա նաեւ հնարավոր է համարել, որ զինվորական ծառայության ժամկետի երկարացումը կարող է ներկայացվել Պետդումայի պատգամավորների քննարկմանը։
Comments