ՌԴ-ում առժամյա դադարեցվում է 10 տարի ժամկետով օտարերկրյա անձնագրերի տրամադրումը
- Anews
- Aug 26, 2022
- 1 min read

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարությունն իր պաշտոնական կայքում հայտնում է, որ հյուպատոսական վարչությունը օգոստոսի 26-ից ժամանակավորապես դադարեցնում է 10 տարի վավերականությամբ օտարերկրյա անձնագրերի տրամադրման դիմումների ընդունումը, իսկ 5 տարի վավերականությամբ անձնագրերը կշարունակեն տրամադրվել, ասվում է արտաքին գործերի նախարարության կայքում։ «Օգոստոսի 26-ից ժամանակավորապես դադարեցվում է նոր սերնդի 10 տարի վավերականությամբ անձնագրերի տրամադրման դիմումների ընդունումը։ 5 տարի վավերականությամբ անձնագրերի տրամադրումը կշարունակվի առանց փոփոխության՝ սահմանված կարգով որպես առաջնային՝ գործող, օգտագործված, կորած կամ վնասված անձնագրերի հաուցում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Comments