top of page
Search

ՌԴ-ն ու Իրանն արդեն սկսել են էներգակիրների փոխարինող մատակարարումները․ Նովակ


Ռուսաստանն ու Իրանն արդեն սկսել են էներգակիրների փոխարինող մատակարարումները, մասնավորապես նավթամթերքի եւ պայմանավորվել են ընդլայնել մատակարարվող ապրանքների ցանկը, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ «Արդեն սկսվել են նավթամթերքի փոխարինող մատակարարումները, մենք պայմանավորվել ենք ընդլայնել համապատասխան ապրանքների անվանացուցակը։ Սա նույնպես մեր համագործակցության հեռանկարային ուղղությունն է»,- ասել է Նովակը ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում։

 
 

Comments


bottom of page