ՌԴ-ն հույս ունի, որ Երեւանն ու Բաքուն կհետեւեն հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը
- Anews
- Sep 15, 2022
- 1 min read

Մոսկվան ակնկալում է, որ Երեւանն ու Բաքուն կհետեւեն հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հրադադարի մասին առաջին պայմանավորվածությունից հետո կրկին փոխգրաձգություններ եղան։ Երեկ նոր պայմանավորվածություն ձեռք բերվեց»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվան կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, բոլոր խնդիրները լուծել քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։
Comments