top of page
Search

ՌԴ-ն առաջիկայում ավելի հանգամանալից ու խորը զբաղվելու է Հարավային Կովկասով․ Արտակ Զաքարյան


Հայաստանի համար Ռուսաստանի դերակատարությունը էականորեն մեծացել է, հատկապես 44-օրյա պատերազմի խայտառակ պարտությունից հետո: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, «Տարածաշրջանը և մենք» թեմայով քննարկման ժամանակ ասաց պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը: «Այսօր եթե կա արտաքին որեւէ ուժ, որը Հայաստանի ինչ-որ իրական բան կարող է տալ, դա ցավոք, միայն Ռուսաստանն է: Այլ գործընկերներ չկան, որ կարող են իրական ինչ-որ բան տալ: Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է ավելի խորանան, ընդլայնվեն: Դրանք պետք է վերարժեւորվեն: Կարծում եմ՝ առաջիկայում Ռուսաստանն ավելի հանգամանքից եւ խորքային զբաղվելու է Հարավային Կովկասով: «3+3» ձեւաչափը եւս կարեւորվում է եւ մենք Ռուսաստանի հետ մեր բոլոր համագործակցության ձեւաչափերում պետք է կարողանանք ունենալ լիակատար ներդաշնակ համագործակցություն, եւ լինենք վստահելի ու հասկանալի: Ցավոք, այսօր Հայաստանը վստահելի չէ Ռուսաստանի համար»,-ասաց նա: Արտակ Զաքարյանը նկտոց, որ որքան Հայաստանի ինքնիշխանությունը, ուժ, ազդեցությունը թուլանում է, այնքան մեծանում է Հայաստանի համար Ռուսաստանի հետ համագործակցության կարեւորությունը:

 
 

Comments


bottom of page