top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները հրավիրվեցին կառավարություն


«Հասկանում ենք, գլոբալ խնդիր է, մենք մեր ուժերով ենք գնալու, թեստ կհանձնենք, իհարկե, դրական թեստով չենք գնա։ Ես չորս տարեկան երեխա ունեմ․․․երեխաս հիվանդացել ա, ես իմ ընտանիքն եմ ուզում, ինձ ոչ մի բան պետք չի։ Վեց ամսվա մեջ քսանից ավելի ծրագիր ա եղել, ճի՞շտ ա, մի անգամ դիմել եմ, ասել եմ ինձ էլ օգնություն տվեք․․․ 26500 դրամից էլ չենք օգտվել։ Գնացել եմ խանութից աշխատանք եմ խնդրել․․․ Փաստաթուղթ ունեմ, տեղեկանք դպրոցից, մանկապարտեզից, հիմա իմ երեխայի ձեռքը ո՞վ պիտի բռնի, տանի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ նշելով, որ վեց ամիս երեխաներին չի տեսել։      «Իմ երեխան կամեռայով նայում ա ինձ ու լացում, ինձ չի պատասխանում, ես չեմ կարող էստեղ ապրեմ․․․ Ես իմ հայրենիքը սիրում եմ, ի՞նչ կապ ունի դա, էնպես ա ստացվել՝ գնացել ենք, էնտեղ ենք ապրում․․․տուն ունենք, գործ ունենք, ես մեր պետությունից հացի փող չեմ ուզում»,- դժգոհեց կինը։

Հիշեցնենք՝ քիչ առաջ կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից չորս հոգու հրավիրեցին հանդիպման։

0 comments

Comments


bottom of page