Search

ՌԴ ՀՌՇ տանկիստները Հայաստանում տանկերով վալս են կատարել Կանանց միջազգային օրը


Ռուսատանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ռազմակայանի տանկային ստորաբաժանումների զինծառայողները Կանանց միջազգային օրը տանկերով վալս կատարելու իրենց արհեստավարժությունն են ցուցադրել «Ալագյազ» զորավարժարանում։

Ռազմակայանի զինծառայող և քաղաքացիական անձնակազմի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների համար զինծառայողները ցուցադրել են Տ-72Բ տանկերի վիրտուոզ՝ սինքրոն  վարում դասական երաժշտության ներքո։

Կանանց միջազգային օրվա տոնակատարությունն ավարտվել է ընտանեկան սպարտակիադայով, զորամիավորման գեղարվեստական կոլեկտիվների մասնակցությամբ համերգով և զինվորական շիլայով հյուրերի հյուրասիրությամբ։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia