top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՌԴ-ի հետ միջուկային պատերազմը կլինի երբեւէ եղած ամենակործանարար պատերազմը. Թրամփ



Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է մնալ Փենսիլվանիայի հանրապետականների գլխավոր խաղաքարտը, գրում է AFP լրատվականը։ «Ես ձեզ խոստանում եմ, որ առաջիկա շատ, շատ, շատ կարճ ժամանակահատվածում դուք շատ երջանիկ կլինեք», - ասել է Թրամփը իր կողմնակիցներին՝ Լատրոուբ քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ: Մասնակիցներից Լեսլի Բոսվելը ասել է, որ եկել է «զվարճանալու եւ քվեարկելու Թրամփի օգտին» կամ առնվազն հանրապետականներին: Թրամփի կողմնակիցների համար երեքշաբթի օրը հանրապետականների հաղթանակը կօգնի իրենց հերոսի համար ճանապարհ հարթել իշխանության հաղթական վերադարձի համար: «Նա միակն է, ով արժանի է նախագահի պաշտոնին», - ասաց 39-ամյա Բոսվելը: Նախկին նախագահը քրտնաջան աշխատում է քարոզարշավի վերջին օրերին՝ այցելելով Այովա եւ Ֆլորիդա, ինչպես նաեւ Փենսիլվանիա։ Շաբաթ օրը Թրամփը հավանություն է տվել Սենատի հանրապետական ​​թեկնածու Մեհմեդ Օզին, ով պայքարում է դեմոկրատ Ջոն Ֆեթերմանի դեմ, որը ներկայումս նահանգի փոխնահանգապետն է: Սենատը հավասարապես բաժանված է հանրապետականների եւ դեմոկրատների միջեւ. վճռորոշ ձայն ունի դեմոկրատ փոխնախագահ Կամալա Հարիսը: Փենսիլվանիայի հաղթողը կարող է որոշել Կոնգրեսի վերին պալատի վերահսկողությունը, հետեւաբար, նաեւ նախագահ Ջո Բայդենի օրակարգի ճակատագիրը: Մինչ Թրամփը հարյուրավոր աջակիցների եւ անթիվ դրոշների ներքո բեմ է դուրս գալիս, տեղական թեկնածուները հերթով հավաքել են իրենց հետեւորդներին մեկ կարգախոսի շուրջ՝ գնաճ, գնաճ, գնաճ: Միացյալ Նահանգները ներկայումս պայքարում է 1980-ականներից ի վեր չգրանցվախ գնաճի դեմ: «Եթե ցանկանում եք դադարեցնել մեր երկրի կործանումը եւ փրկել Ամերիկյան երազանքը, ապա երեքշաբթի օրը պետք է հսկա կարմիր ալիքով քվեարկեք հանրապետականների օգտին», - ասել է Թրամփը՝ նածազգուշացնելով որ «ԱՄՆ-ը կարող է հայտնվել միջուկային պատերազմի մեջ», իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «չգիտի, թե ինչ է անում»։ «Սա ամենամեծ վտանգն է, որին բախվել է այս երկիրը իր ստեղծման օրվանից՝ զենքի հզորության պատճառով, եւ մենք ունենք մարդ, ով չգիտի, թե ինչ է անում», - ասել է Թրամփը։ Թրամփը հերթական անգամ ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը չէր լինի, եթե ինքը իշխանության ղեկին մնար։ Նա նաեւ պնդել է, որ իր վարչակազմը կանխել է Հյուսիսային Կորեայի հետ միջուկային պատերազմը, որը, նրա կարծիքով, կարող էր տեղի ունենալ, եթե դեմոկրատները 2016 թվականին իշխանության ղեկին մնային: Նրա խոսքով, ԱՄՆ-ի պատմության մեջ ամենավատ նախագահը, ով «ճանաչողական խանգարումներ» ունի, ղեկավարում է իշխանությունը։ «Նա խոսում է Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի մասին, որը կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը եւ ամենակործանարարը, որը երբեւէ եղել է, զենքի պատճառով, որի մասին ոչ ոք նույնիսկ չի ուզում խոսել», - ընդգծել է Թրամփը:

0 comments

Comments


bottom of page