top of page

ՌԴ-ից Հայաստան դրամական փոխանցումները այս տարվա 8 ամիսների ընթացքում շեշտակի աճել են

  • Anews
  • Oct 5, 2022
  • 1 min read

ree

Ռուսաստանից դրամական փոխանցումները այս տարվա 8 ամիսներին (հունվար-օգոստոս) գրեթե 4 անգամ աճել են: Այդ մասին են վկայում Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալները։ Մասնավորապես, այդ ժամանակահատվածում ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել 1,902 մլրդ դրամ, մինչդեռ 2021-ի առաջին 8 ամիներին այդ ցուցանիշը կազմել է մոտ 549 մլն դոլար: Միայն հուլիսին Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 443 մլն դոլար, մինչդեռ 2021-ի հուլիսին փոխանցվել է ընդամենը 88 մլն դոլար: Օգոստոսին փոխանցվել է 327 մլն դոլար: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ից Հայաստան փոխանցումներին, ապա այս տարվա առաջին 8 ամիսներին այն կազմել է 434 մլն դոլար, մինչդեռ 2021-ին այն 365 մլն դոլար էր:

 
 
 

Comments


bottom of page