top of page

ՌԴ ԶՈՒ-ն ավարտել է Դնեպրի աջ ափից խմբավորման տեղափոխումը

  • Anews
  • Nov 11, 2022
  • 1 min read

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերն ավարտել են Դնեպրի ձախ ափ ստորաբաժանումների եւ տեխնիկայի տեղափոխումը, կորուստներ չկան։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այսօր՝ Մոսկվայի ժամանակով 05։00-ին, ավարտվել է Խերսոնի ուղղությամբ ռուսական զորքերի ստորաբաժանումների տեղափոխումը Դնեպր գետի ձախ ափ։ Ռազմական տեխնիկայի եւ սպառազինության ոչ մի միավոր աջ ափին չի մնացել։ Ռուսական զորքերի խմբավորման անձնակազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ նյութական միջոցների կորուստ թույլ չի տրվել», - ասել է նա։ Կոնաշենկովը պարզաբանել է, որ բոլոր ռուս զինծառայողներն անցել են Դնեպրի ձախ ափ։ Քաղաքացիական անձանց, ովքեր ցանկացել են հեռանալ Խերսոնի մարզի աջափնյա հատվածից, տարհանման հարցում օգնություն է ցուցաբերվել: «Ռուսաստանի զինված ուժերի կազմավորումներն ու զորամասերը զբաղեցրել են ինժեներական առումով նախապես պատրաստված պաշտպանական բնագծերն ու դիրքերը»,- ասել է գեներալը։

 
 
 

Kommentarer


bottom of page