top of page

ՌԴ Դաշնային ժողովի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

  • Anews
  • Mar 17, 2023
  • 1 min read

Հայաստանում է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը մարտի 16-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

 
 
 

Comments


bottom of page