top of page

ՌԴ ԱԳՆ-ն չի մեկնաբանել Թրեյսիի թեկնածությունը Մոսկվայում դեսպանի պաշտոնին

  • Anews
  • Sep 22, 2022
  • 1 min read

Մոսկվան ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի նշանակումը կմեկնաբանի այն ժամանակ, երբ դեսպանը նշանակվի, ասել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Նշանակումից առաջ մեկնաբանելը տեղին չեմ համարում, որովհետեւ դա չի համապատասխանում ոչ պրակտիկային, ոչ ընթացակարգին։ Նշանակումները կկատարվեն, այդ ժամանակ էլ կլինեն պաշտոնական մեկնաբանությունները»,- ասել է Զախարովան Sputnik ռադիոյի եթերում։ Մինչ այդ Սպիտակ տունը տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի դեսպանի պաշտոնում առաջադրել է պետդեպարտամենտի կադրային աշխատակցուհի Լին Թրեյսիին, որը գլխավորում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

 
 
 

Comments


bottom of page