top of page
Search

ՌԴ ԱԳՆ-ն ծայրահեղ մտահոգություն է հայտնել ԼՂ-ում իրավիճակի սրման հետ կապված




ՌԴ ԱԳՆ-ն ծայրահեղ մտահոգություն է հայտնել ԼՂ-ում իրավիճակի սրման հետ կապված։ «Ցավոք, կան զոհեր։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։

Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ իրավիճակը կայունացնելու համար։ Երկու կողմերի հետ ակտիվ աշխատանքներ են տարվում բոլոր մակարդակներով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը սրետ շփման մեջ է իր հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ։

Կողմերին զպսվածության եւ հրադադարի ռեժիմը պահպանելու կոչ ենք անում։

Ելնում ենք նրանից, որ առկա հակասությունների կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան։

Համոզված ենք, որ կողմերի ջանքերն ուղղված են Բաքվի եւ Երեւանի միջեւ դրական օրակարգի ձեւավորմանը»,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։ 

0 comments

Comentarios


bottom of page