Search

Ռազմական ոստիկանությունը նախազգուշացնում է


Փետրվարի 29-ից ռազմական ոստիկանության աշխատակիցներն անակնկալ ստուգումներ են իրականացնում զորամասերում՝ օպերացիոն համակարգերով բջջային հեռախոսների (սմարթֆոնների) հայտնաբերման ուղղությամբ: Մինչ այս պահը հայտնաբերվել և արձանագրվել է հազարից ավելի հեռախոս: Ստուգայցերին զուգահեռ՝ զինվորական իրավապահ մարմիների ներկայացուցիչները մի շարք զորամասերում բացատրական աշխատանքներ են իրականացրել զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, միջանձնային հարաբերություններում զինծառայողների իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից իրականացվող նմանաբնույթ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ: Հիշեցում. զինծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման և ինտերնետ հնարավորություններ չունեցող բջջային հեռախոս, որից կարող է օգտվել միայն օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia