top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ռազմական դրության ժամանակ գործադիրը կկարողանա արգելափակել կոնկրետ ինտերնետային հավելված


Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքն ընդունվել է դեռ 2006 թվականին, եւ բնական է, որ 44-օրյա պատերազմից եւ սեպտեմբերյան իրադարձություններից հետո կա օրենքի լավարկման կարիք։ Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում հայտարարեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ Ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, Մինասյանը նշեց, որ միջազգային փորձն ուսումնասիրվել է, միջգերատեսչական մեդիափորձագետների հետ հարցը քննարկվել է, սակայն ավելի շատ պետք է ներգրավվեն պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ «Մեր պաշտպանական գերատեսչությունները առաջարկություններ են ներկայացրել, որոնցով անպայման պետք է կարգավորել ինտերնետի հասանելիության եւ սոցցաների խնդիրը, որովհետեւ բնական է, որ 2006 թվականի օրենսդրությունն այդ հարցին որեւէ ձեւ չէր կարող անդրադառնալ։ Նախագիծը պատրաստ է, բայց տեղի են ունենալու լայն քննարկումներ, երբ որ ամբողջանա ձեզ հետ եւս կքննարկենք։ Բայց համացանցում առկա մտահոգությունը, որ կարգավորումներով ռազմական դրության պայմաններում միանգամից արգելափակումներ են լինելու, հիմնավոր չեն։ Ուղղակի գործադիրին հնարավորություն է ընձեռվում անհրաժեշտության դեպքում արգելափակել կոնկրետ ինտերնետային հավելված կամ կոնկրետ տարածքում հասանելություն»,- ասաց Մինասյանը։

0 comments

Comments


bottom of page