Ջրականի շրջանում հայտնաբերվել է 7 աճյուն, ևս 2 աճյուն փոխանցել են ադրբեջանցիները. Արցախի ԱԻՊԾ
Ջրականի շրջանում երեկ Արցախի փրկարարները որոնումների արդյունքում հայտնաբերել են 7 աճյուն: Եվս 2 աճյուն հայկական կողմին՝ ենթադրաբար Թալիշի ուղղությունից, փոխանցել են ադրբեջանցիները: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:
Հայ զինծառայողների ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ
Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1539 է: