top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ջո Բայդենը Սպիտակ տանը կընդունի Ֆրանսիայի նախագահին


Նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը կընդունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը պետական այցով ԱՄՆ-ում կգտնվի դեկտեմբերի 1-ին, ինչը կնշանավորի Covid-19-ի համավարակի պատճառով խախտված ավանդույթի վերադարձ։ «Մենք կցանկանայինք հայտարարել, որ նախագահ Ջո Բայդենը եւ առաջին տիկին Ջիլ Բայդենը կընդունեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ տիկին Բրիժիթ Մակրոնին 2022թ. դեկտեմբերի 1-ի պետական այցի ժամանակ։ Դա կլինի Բայդեն-Հարիսի վարչակարգի առաջին պետական այցը»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը։ Պետական այցը, որը կներառի պետական ընթրիք, «կընդգծի խոր եւ ամուր հարաբերությունները Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի՝ մեր վաղեմի դաշնակցի միջեւ»,- նշել է նա։ Նա խոստովանել է, որ «քովիդը, անկասկած, չեղարկել է անձնական շատ միջոցառումներ, որոնք նախագահն ավանդաբար անցկացնում էր Սպիտակ տանը»։

0 comments

Comentarios


bottom of page