top of page

Ջո Բայդենը եւ Յաիր Լապիդը համատեղ հռչակագիր են ստորագրել

  • Anews
  • Jul 15, 2022
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը ստորագրել են համատեղ հռչակագիր, որն ուղղված է երկրների միջեւ անվտանգության հարաբերությունների ընդլայնմանը եւ «տարածաշրջանը ապակայունացնելու Իրանի ջանքերի» դիմակայությանը, հայտնում է CNN-ը։ Նոր հռչակագիրը ներառում է «պարտավորություն երբեք թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել»,- ասել է պաշտոնատար անձանցից մեկը՝ նախապես Բայդենի գրաֆիկին ծանոթանալով։ Հռչակագրում աջակցություն է արտահայտվում Աբրահամյան համաձայնագրերին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ձեռքբերումներից մեկին, որոնք կարգավորել են հարաբերությունները Իսրայելի ու արաբական մի շարք երկրների միջեւ եւ նպաստել են անվտանգության ոլորտում արաբա-իսրայելական կապերի եւ տնտեսական կապերի ընդլայնմանը: Հռչակագրում շարադրված են երկու երկրների ընդհանուր շահերը, ներառյալ պարենային անվտանգությունը, ինչպես նաեւ Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցությունը։ «Ես խոսեցի այն մասին, թե որքան կարեւոր է, իմ տեսանկյունից, որ Իսրայելը լիովին ինտեգրված լինի տարածաշրջանին եւ լիովին անկախ լինի»,- Լապիդի հետ հանդիպման ժամանակ ասել է Բայդենը լրագրողներին։ Հինգշաբթի օրը ԱՄՆ-ը եւ Իսրայելը նաեւ նոր բարձր մակարդակի ռազմավարական երկխոսություն են սկսել տեխնոլոգիաների վերաբերյալ, որի նպատակն է բարձրացնել երկու երկրների միջեւ համագործակցության մակարդակը:

 
 
 

Comments


bottom of page