top of page
Search

Ջոնսոնը ստացել է ընտրություններին մասնակցելու համար խորհրդարանականների անհրաժեշտ աջակցությունը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնին աջակցել են հարյուրից ավելի խորհրդարանականներ, ինչը թույլ է տալիս նրան մասնակցել կառավարության ղեկավարի ընտրություններին, հայտնում է Sky News-ը՝ հղում անելով աղբյուրին։ «Բորիս Ջոնսոնին աջակցում է խորհրդարանի ավելի քան 100 անդամ, ուստի նա կարող է ներառվել քվեաթերթիկում»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Ջոնսոնը վերադարձել էր հայրենիք՝ վարչապետի պաշտոնում իր թեկնածության հնարավոր առաջադրման մասին լուրերի ֆոնին։

0 comments

Comments


bottom of page