Ջերմուկում վնասվել է գազատար խողովակ, բուժկետը, թիրախավորվել է շտապօգնության ավտոմեքենա. ՀՀ ՄԻՊ

ՄԻՊ փաստահավաք խմբերից մեկը Ջերմուկ համայնքում է, որը սեպտեմբերի 13-15-ին դարձել է ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի թիրախ։ ՄԻՊ-ից հայտնում են, որ տեղում արձանագրվել է, որ ադրբեջանական հարձակման հետևանքով վնասվել է գազատար խողովակ, բուժկետը, թիրախավորվել է շտապօգնության ավտոմեքենա։ Պաշտպանի ներկայացուցիչները տարածքից վերցրել են հրթիռակոծման բեկորային մասեր։
Comments