top of page

Ջերմուկի անտառներում հրդեհի 4 օջախից 2-ը մարվել են

  • Anews
  • Sep 14, 2022
  • 1 min read

ree

Ադրբեջանի հրետակոծության հետեւանքով Ջերմուկի անտառներում բռնկված հրդեհը մասամբ մարվել է։ Այս մասին ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Կար հրդեհի չորս օջախ, որից երկուսն արդեն մարվել են։ Մնացել են այն հատվածների օջախները, որոնք դիտարկվում են հակառակորդի կողմից եւ այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ չեն կարող իրականացվել»,- նշեց Կոստանյանը։ Նշենք, որ չդիտարկվող տարածքում այրվել է մոտ 300 քմ խոտածածկույթ: Բնակելի շենքերի մոտակայքում իրականացվել են հովացման աշխատանքներ:

 
 
 

Comments


bottom of page