Ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` նոյեմբերի 5-ի ցերեկը և 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 6-8-ն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, նոյեմբերի 5-6-ն առանձին հատվածներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ն էապես չի փոխվի, 7-8-ի ցերեկը՝ կնվազի 4-6 աստիճանով։
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում նոյեմբերի 5-ի ցերեկը և 6-10-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +15+17։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +8 + 12,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1 +2, ցերեկը՝ + 10 + 12,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +12+15,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ + 8 + 11,
Լոռիում՝ գիշերը՝ +1 +4, ցերեկը՝ + 10+ 13,
Տավուշում՝ գիշերը՝ +2 + 7, ցերեկը՝ + 11 + 15,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +9 + 11,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +13+17,
Արարատում՝ գիշերը՝ +1 + 5, ցերեկը՝ + 16 +19,
Արմավիրում՝ գիշերը 0+ 4, ցերեկը՝ + 16 + 18,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +9+11,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +15+17,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +14+18,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2 + 2, ցերեկը՝ + 9+ 12,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +5+ 8, ցերեկը՝ + 14 + 19:
Comments