Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել ուշ գիշեր. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել ուշ գիշեր, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պուտինն այժմ Սամարղանդում է։ Հինգշաբթի նա մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացրել, այդ թվում՝ բանակցություններ Չինաստանի նախագահի հետ։ Ուրբաթ Սամարղանդում անցկացվում է ՇՀԿ գագաթաժողովը, որին այդ օրը նախատեսված են Ռուսաստանի ղեկավարի հանդիպումները Թուրքիայի նախագահի, Հնդկաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ։
«Իսկապես, ուշ գիշեր հեռախոսազրույց է եղել»,- ասել է Պեսկովը։ ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Պուտինը եւ Փաշինյանը հեռախոսով քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։
Opmerkingen