top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պուտինն ու Լուկաշենկոն կհանդիպեն Մոսկվայում


Բելառուսի ու Ռուսաստանի նախագահները հեռախոսային խոսակցություն են ունեցել, որի ընթացքում նախ Պուտինը շնորհավորել է իր գործընկերոջը տարեդարձի կապակցությամբ, ապա քննարկել ակտուալ հարցեր: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է ТАСС-ը:


«Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա շաբաթների ընթացքում հանդիպում անցկացնել Մոսկվայում», - ասվում է հաղորդագրությունում:

Մամուլի ծառայությունից նաև տեղեկացրել են, որ զրույցի ընթացքում նախագահները «հաստատել են ռուս-բելառուսական դաշինքն առավել ամրապնդելու և բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու փոխադարձ տրամադրվածությունը»:

0 comments

Comments


bottom of page