top of page

Պուտինն առաջարկել է քննարկել ՄԱԿ-ում և ՄԱԿ ԱԽ-ում կառուցվածքային փոփոխությունները

  • Anews
  • Oct 27, 2022
  • 1 min read


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է քննարկել ՄԱԿ-ի եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի կառուցվածքը փոխելու հարցը, քանի որ դրանք պետք է արտացոլեն աշխարհի բազմազանությունը, գրում է «ՌԻԱ Նովոստ» լրատվական գործակալությունը։

«Այս առումով արժե հաշվի առնել, որ ՄԱԿ-ի կառուցվածքը, ներառյալ Անվտանգության խորհուրդը, պետք է արտահայտեն աշխարհի տարածաշրջանների բազմազանությունը, քանի որ աշխարհում շատ ավելի բան ապագայում կախված կլինի Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից, քան սովորաբար ենթադրվում է այսօր, եւ նրանց ազդեցության նման աճը, անկասկած, դրական կլինի»,- ասել է Պուտինը «Վալդայ» ակումբի լիագումար նիստում:

 
 
 

Коментари


bottom of page