Պուտինն առանձնազրույցներ կունենա Փաշինյանի եւ Ալիեւի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենան եռակողմ բանակցություններ Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի մասնակցությամբ։ «Նախատեսվում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի իրականացման, ինչպես նաեւ Անդրկովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդման հետագա քայլերի քննարկում։ Կքննարկվեն նաեւ առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման եւ զարգացման հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Comments