top of page

Պուտինն այսօր Անվտանգության խորհրդի օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի

  • Anews
  • Oct 26, 2022
  • 1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Անվտանգության խորհրդի օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Նախագահը նախատեսում է օպերատիվ խորհրդակցություն անցկացնել Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ այսօր կեսօրին կամ կեսօրից հետո»,-ասել է Պեսկովը։ Նրա խոսքով՝ մինչ այդ նախագահը կարող է մասնակցել այլ միջոցառումների, որոնց մասին Կրեմլը լրացուցիչ կտեղեկացնի։ Բացի այդ, չորեքշաբթի Պուտինը ելույթ կունենա ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների եւ հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի պատվիրակությունների ղեկավարների առջեւ։

 
 
 

Комментарии


bottom of page