top of page

Պուտինը փորձարկել է Մի-171 Ա2 ուղղաթիռի մարզասարքը

  • Anews
  • Mar 15, 2023
  • 1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձարկել է Մի-171Ա2 ուղղաթիռի օդաչուների համար մարզասարքը։ Երկրի ղեկավարը սարքը փորձարկել է Ուլան Ուդենի ավիացիոն գործարան կատարած այցի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ Նշվում է, որ նախագահը «թռիչքը» կատարել է հրահանգչի հետ։ Պուտինը նստել է խցիկում՝ ղեկանիվի առաջ, որից հետո մարզասարքը նմանակել է Մի-171Ա2-ի թռիչքը։ Պետության ղեկավարը մի քանի մանեւրներ է կատարել, փորձարկել ցերեկային, երեկոյան եւ գիշերային թռիչքների ռեժիմները։

 
 
 

Commentaires


bottom of page