top of page

Պուտինը Փաշինյանին եւ Ալիեւին հրավիրել է հանդիպում անցկացնել Ռուսաստանում

  • Anews
  • Oct 14, 2022
  • 1 min read


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հրավիրել է հանդիպում անցկացնել Ռուսաստանում։ Այս մասին նա ասել է Աստանայում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում իր ելույթում։ «Ուրախ եմ հրավիրել եւ՛ Ադրբեջանի նախագահին, եւ՛ Հայաստանի վարչապետին։ Մենք կարող ենք Ձեզ հետ պայմանավորվել ամսաթվի շուրջ: Հուսով եմ, որ հետաքրքրություն կա, հանդիպում կարող ենք անցկացնել Ռուսաստանում ցանկացած վայրում՝ Սոչի, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա»,-հավելել է նա։ Պուտինը հիշեցրել է, որ երեք երկրների ղեկավարները բազմիցս հանդիպումներ են անցկացրել եռակողմ ձեւաչափով, եւ վատ չէր լինի կրկին հավաքվել՝ հաշվի առնելով ներկայիս իրողությունները։

 
 
 

Comments


bottom of page