Պուտինը, Փաշինյանը եւ Ալիեւը քննարկել են Ղարաբաղի իրավիճակի կարգավորման հարցը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ ինքը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեքով Պետերբուրգում, ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Այս մասին Ռուսաստանի նախագահն ասել է երեքշաբթի Հայաստանի վարչապետի հետ բանակցությունների ժամանակ։ Պուտինի խոսքով՝ եռակողմ խոսակցությունը տեղի է ունեցել նախօրեին՝ դեկտեմբերի 26-ին։ «Մենք ձեզ հետ միասին սկսել ենք (քննարկել- ծան.՝ խմբ.), դեռ հաջողվել էլ է երեքով խոսել։ Իհարկե, գլխավոր հարցը իրավիճակի կարգավորումն է Հարավային Կովկասում ընդհանրապես, եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները, այն ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ»,- ասել է Պուտինը՝ խոստանալով մանրամասն քննարկել այդ հարցերը։
Komentar