top of page
Search

Պուտինը ցավակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլ III-ին՝ Եղիսաբեթ II թագուհու մահվան կապակցությամբ։ «Միացյալ Թագավորության նորագույն պատմության ամենակարեւոր իրադարձությունները անքակտելիորեն կապված են Նորին Մեծության անվան հետ։ Շատ տասնամյակների ընթացքում Եղիսաբեթ II-ը իրավամբ վայելում էր իր հպատակների սերն ու հարգանքը, ինչպես նաեւ հեղինակությունը համաշխարհային ասպարեզում: Մաղթում եմ ձեզ քաջություն եւ տոկունություն այս ծանր, անդառնալի կորստի առջեւ: Խնդրում եմ ձեզ անկեղծ կարեկցանքի եւ աջակցության խոսքերը փոխանցել թագավորական ընտանիքի անդամներին եւ Մեծ Բրիտանիայի ողջ ժողովրդին»,- ասված է Պուտինի ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի Telegram-ալիքում։ Այսօր 96 տարեկան հասակում մահացել է թագուհի Եղիսաբեթ II-ը, որը երկիրը ղեկավարել է 70 տարի։ Նրա մահից հետո թագավոր է դարձել արքայազն Չառլզը՝ իր համար վերցնելով Կառլ III անունը։

 
 

Comments


bottom of page