top of page

Պուտինը չի մասնակցի Սինձո Աբեի հուղարկավորությանը

  • Anews
  • Jul 25, 2022
  • 1 min read


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում մասնակցել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի հուղարկավորությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Интерфакс-ը։ Ճապոնիան բոլոր երկրներին, որոնց հետ դիվանագիտական ​​հարաբերություններ է պահպանում, ծանուցել է Աբեի պետական ​​հուղարկավորության օրվա և վայրի մասին, այդ թվում՝ Ռուսաստանին։ Պեսկովն ասել է, որ հուղարկավորությանը ռուսական ներկայության մակարդակը կորոշվի մի փոքր ուշ։ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն մահացել է մահափորձի ժամանակ ստացած վերքերից։ Հուլիսի 8-ին նա վիրավորվել էր Նարա քաղաքում ելույթի ժամանակ։ 41-ամյա Տեցույա Յամագամին բերման է ենթարկվել նախկին վարչապետի վրա հարձակվելու կասկածանքով։

 
 
 

Comments


bottom of page