Պուտինը Ուկրաինային միջուկային հարված հասցնելու մեջ իմաստ չի տեսնում

Ուկրաինային միջուկային հարված հասցնելու իմաստ չկա՝ ոչ քաղաքական, ոչ ռազմական, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի լիագումար նիստում, Պուտինն ասել է, որ Ռուսաստանը հրապարակել է «կեղտոտ ռումբի» վերաբերյալ գաղտնի ծառայությունների տվյալները, որը ինչ-որ պատճառով ստեղծում է Կիեւը, եւ նույնիսկ հայտնի է, թե որտեղ է այն պատրաստվում, ինչպիսի տեխնոլոգիաներով։
«Դա «Տոչկա-Ու»-ով հասցրել ինչ-որ տեղ պայթեցրել են եւ ասել են, որ Ռուսաստանը միջուկային հարված է հասցրել: Սակայն մենք չպետք է նման բան անենք: Դրանում ոչ մի իմաստ չկա՝ ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ անձամբ է հանձնարարել զանգահարել իր օտարերկրյա գործընկերներին եւ զգուշացնել Ուկրաինայում «կեղտոտ ռումբի» ստեղծման սպառնալիքի մասին: Մենք չենք կարող նման բաների կողքով անտարբեր անցնել։
Comments